Այնուամենայնիվ հաջողվեց հետ բերել առևանգվածներին ու շարունակել նիստը
Դիտել նաև
Բոլորին թվում է, թե այդ հաղթանակները լինելու են արագ, մինիմալ նեղություններով ու միանշանակ.
Սեպտեմբերի 29-ին Էջմիածնի Սուրբ Տաճարը կրկին կբացի իր դռները. Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան
Ցանկացած ավտորիտար կառավարում այս ավարտն է ունենում. Հովահաննես Ավետիսյան
Գործակալ պաշտոնյաները ժպիտները դեմքերին վայելում են կյանքը. ու՞մ հաշվին՝ Արցախի ու Հայաստանի տարածքների. իրավապաշտպան
Պոլսո Հայոց պատրիարքն այցելել է հարձակման ենթարկված Կարո Գաբրիելյանին
Ոչ վաղ անցյալում, իմ և տեսախցիկների առաջ քպ-ի ոստիկանությունը Վարդենիսի ավագանու առաջին նիստին առաջադրված ընդդիմադիր թեկնածուին ու երկրորդ համարին առևանգեց նիստերի դահլիճից, որ քպ-ն կարողանա իր թեկնածուին ընտրել (որին, ի դեպ, 1 մանդատ էր պակասում):
Այնուամենայնիվ հաջողվեց հետ բերել առևանգվածներին ու շարունակել նիստը: Ընդդիմադիր թեկնածուն ընտրվեց, սակայն ոստիկանությունը կենդանի պատ էր կազմել համայնքապետարանի դիմաց, որպեսզի թույլ չտար երդմնակալություն անել (ինչ օրենք, ինչ բան):
Եվ այլն...
Հավատացնում եմ, ամեն ինչի էլ սպասեք, օրենքի ամեն տեսակ մեկնաբանման էլ պատրաստ եղեք, վերահաշվարկի կամ դատական վիճարկման ցանկացած արդյունքի էլ սպասեք:
Ստացած քվեներին պետք է տեր կանգնել:
Վարազդատ Հարությունյանի Ֆեյսբուքյան էջից