Փաշինյանը և կինը կեսգիշերին գնացել են ՔՊ շտաբ
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ում շատ ծանր են տարել ընտրությունների արդյունքները` համարժեք են համարել պարտության: Ընտրությունների արդյունքներն իմանալուց հետո Փաշինյանն ու կինը կեսգիշերին գնացել են ՔՊ-ի շտաբ եւ աշխատողներին մեղադրել վատ արդյունքների համար:
Բայց ամենածանր մեղադրանքները ՔՊ-ում այս օրերին ուղղվում են Տիգրան Ավինյանին, կարծում են, որ նրա պատճառով են թվերն այդքան ցածր, իսկ «ինչ էլ որ ստացել են` ՔՊ-ի ու Նիկոլի շնորհիվ է»:
Քննարկվել է նաեւ Հայկ Մարությանի հարցը, որոշել են, որ նրանից վտանգ չկա` նրա ավագանիներից մի քանիսին կհավաքագրեն, եւ Ավինյանը կընտրվի, բայց օրվա վերջում հայտնի դարձավ, որ դրա կարիքն էլ չկա` հակաիշխանական կոալիցիա չի ձեւավորվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

