ՔՊ-ն կարող է դիմել վերահաշվարկի
Armlur.am-ի տեղեկություններով, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստն այսօր թեժ է անցել։ Մի քանի ժամ տևած քննարկման ընթացքում վարչության նիստի ժամանակ փորձել են հասկանալ ՝ ինչպես անել, որպեսզի հնարավոր լինի ապահովել անհարժեշտ ձայներ Տիգրան Ավինյանի համար։
Armlur-ը տեղեկացավ, որ նիստի ժամանակ քննարկել են դիմել ԿԸՀ՝ մի քանի ընտրատեղամասում վերահաշվարկ իրականացնելու նպատակով։ Նրանք հույս ունեն, որ այդպես իրենց ուժի ձայները մի քանի հարյուրով կավելանան և առաջ կանցնեն։