ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Քվեարկությանը մասնակից օտարերկրացին բողոքել է, որ չի կարողանում ընթերցել հայերեն քվեաթերթիկը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Ժիրայր Կարապետյանը ներկայացրել է մինչև ժամը 14:00-ն Հանձնաժողովի իրավիճակային վերլուծության կենտրոնի ստացած ահազանգերի վերաբերյալ տեղեկատվությունը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ասուլիսի ընթացքում նա հայտնեց, որ քաղաքացիների դժգոհությունների մեծ մասը կապված է ընտրողների՝ ծանուցում չստանալու հանգամանքով: «Բացը լրացվում է ԿԸՀ աշխատակիցների կողմից ընտրողներին տրամադրված տեղեկատվությամբ իրենց տեղամասերի համարների և գտնվելու վայրերի վերաբերյալ: Հարցը փորձում ենք կարգավորել նաև այլ տեղեկատվական եղանակով՝ ԿԸՀ կայքի միջոցով, որտեղ քաղաքացիները հնարավորություն ունեն գտնել իրենց տեղամասերը: Կայքը մշտապես գործում է»,-նշեց նա:

Ստացվել է նաև տեղեկատվություն տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց կողմից տեղամասում լինելու վերաբերյալ: Տեղեկատվությունն ուսումնասիրվել է, որի արդյունքում պարզվել է, որ միջազգային գործընկերները՝ այցելուները կամ միջազգային դիտորդները, տեղամասային կենտրոն են ներկայացել Ընտրական օրենսգրքով սահմանված թարգմանչի ուղեկցությամբ, և որևէ խնդիր այդ առումով չի եղել, սակայն, հաշվի առնելով տեղական դիտորդների արձագանքը և փաստը որպես իրավախախտում կամ խախտում ներկայացնելը, ԿԸՀ-ն հանդես է եկել հայտարարությամբ և պարզաբանել է, որ ԿԸՀ-ն թարգմանչի վկայականի ձև չի սահմանել և թարգմանիչներին վկայականներ չի տրամադրել: Վերջիններս հանձնաժողովի նիստերին, ինչպես նաև քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար վկայական կրելու պարտականություն չունեն։ Դրանով խնդիրը լուծվել է:

«Ստացվել է ահազանգ այն մասին, որ ընտրողներից պահանջում են հրապարակել, թե ում օգտին են իրենք քվերակել: Չի թույլատրվում ընտրողին պարտադրել որևէ եղանակով հրապարակել իր քվեարկությունը, ավելին՝ քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն: Պետք է զերծ մնալ նման վարքագիծ դրսևորելուց: Էական չէ, թե ԶԼՄ-ների կամ որևէ հարցում իրականացնող կազմակերպությունների կողմից է դա արվում: Արձանագրել ենք ևս մեկ խնդիր: Ընտրողը ներկայացել է նոր ստացած անձնագրով: Քանի որ ցուցակները ԿԸՀ-ում երկու մասի են բաժանվում՝ էլեկտրոնային և թղթային, իսկ էլեկտրոնային ցուցակները ներբեռնված են անձը հաստատող այն փաստաթղթով, որը գոյություն է ունեցել ներբեռնման պահին, ապա ավելի ուշ տրամադրված փաստաթուղթը, բնականաբար, կայքում չի կարող լինել, հետևաբար սարքը չի կարող ճանաչել նոր փաստաթուղթը: Բայց դա չի նշանակում, որ ընտրողը պետք է զրկվի իր իրավունքից: Խնդիրը կարգավորվել է, քանի որ կրում է տեխնիկական բնույթ: Բոլոր դեպքերում ընտրողները քվեարկությանը մասնակցելու հնարավորություն ունեցել են»,-մանրամասնեց Կարապետյանը:

Եվս մեկ ահազանգ է հնչել հայերենին չտիրապետող օտարերկրացիներից: Պատճառաբանությունն այն է, որ քվեաթերթիկը տպագրված է հայերեն, ու, թեև իրենք ընտրելու իրավունք ունեն, բայցևայնպես չեն կարողանում հայերեն կարդալ և ծանոթանալ ընտրաթերթիկին: ԿԸՀ-ն ընտրական հանձնաժողովներին հանձնարարել է հայերենին չտիրապետող ընտրողների համար հերթականությամբ ընթերցել բոլոր կուսակցությունների և մեկ դաշինքի անվանումները ու նաև քվեաթերթիկներում առաջին երեք համարների թեկնածուների անունները: Օտարերկրյա քաղաքացիներին առաջարկվել է հիշել համարը և, քվեաթերթիկն ընտրելիս, առաջնորդվել համարով և համապատասխան համարի քվեաթերթիկը դնել ծրարի մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>