Վանում մոտակա ժամանակ կապամոնտաժվի հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանը
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը հայտարարել է է, որ մոտական ժամանակ կապամոնտաժվի Վանի նահանգի Էդրեմիթ գավառում հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանը: Այս մասին տեղեկացնում է «Sputnik» գործակալության թուրքական ծառայությունը:
«Տեղադրված կառույցները նպատակահարմար չեն համարվել: Որոշում է կայացվել 60 օրվա ընթացքում դրանք ապամոնտաժել»,- ասաց Քուրթուլմուշը` պատասխանելով խնդրի առնչությամբ մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի բարձրացրած հարցին:
Նշենք, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Էդրեմիթում նշանակված քաղաքապետը Վանա լճի ափի հանգստյան գոտու տարածքում
հայկական գերեզմանի վրա զուգարան և հանդերձարան էր կառուցել:
Խնդրի մասին հայտնի դարձավ 2017 թվականի օգոստոսին՝ լողափի բացման ժամանակ, ինչի կապակցությամբ Փայլանը խնդիրը բարձրացրեց մեջլիսում:
Zham.am