Նաիրա Զոհրաբյանը կառաջարկի լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար պատիժը խստացնել
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կառաջարկի լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար սահմանված պատիժը խստացնել:
Պատգամավորն այս մասին հայտարարեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանել:
«Որպես նախկին լրագրող օգտվելու եմ պատգամավորի իմ իրավունքից և առաջարկելու եմ քրեական օրենսգրքում հատուկ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու համար շատ ավելի խստացված իրավական կարգավորում», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Զոհրաբյանը:
Մանրամասները՝ «Արմենպրես»-ում