Սոցապնախարարին փոխարինող են գտել
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Հրապարակը» գրում է․ «Մի քանի օրից Նիկոլ Փաշինյանը կլծվի կառավարության փոփոխությունների գործին․ ըստ լուրերի՝ պատրաստվում է 5-6 նախարար փոխել։ Ցուցակում առաջիններից մեկը սոցապնախարար Նարեկ Մկրտչյանն է, ով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի քավորն է, բայց ինքն է Պապիկյանի «քավորությամբ» նշանակվել։
Պատճառը, ըստ այդ լուրերի, ոլորտում աղմկոտ բացահայտումներն են, եւ չնայած մեր աղբյուրներն ասում են, որ Մկրտչյանի ոտքի տակ քանդողներից մեկը ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն է, ով հույս ունի, որ ինքը կփոխարինի Մկրտչյանին, սակայն կառավարությունում խոսում են, որ Փաշինյանը հակված է այլ անձի` իր «լյուբիմչիկներից» մեկին` Գեւորգ Պապոյանին նշանակել: Պապոյանը, հիշեցնենք, ՔՊ-ի փոխնախագահներից է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

