Ծնվել է Անդրեյ Մալախովի առաջնեկը
Հայտնի հեռուստավարող Անդրեյ Մալախովը և իր կինը` Նատալյա Շկուլևան ծնողներ են դարձել: Երեկ երեկոյան ծնվել է նրանց առաջնեկ տղան: Գրում է iz.ru -ն` հղում անելով StarHit հրատարակչությանը, որի գլխավոր խմբագիրը հենց Մալախովն է:
Փոքրիկը ծնվել է 23:30-ին, 4,020 կգ քաշով և 54 սմ հասակով:
Հրատարակչությունը գրում է, որ ծնողները ավելի ուշ կընտրեն երեխայի անունը, քանի որ սկզբում ուզում են ճանաչել նրա բնավորությունը:
"Սպասում եմ այն պահին, երբ պետք է տակդիրը փոխեմ", - ասել է Մալախովը:
Նշվում է նաև, որ հայրիկը ներկա չի եղել ծննդաբերությանը, նա սպասել է սենյակում:
Zham.am