Ռուսաստանը Երևանի և Բաքվի հետ հետևողականորեն քննարկում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման տարբերակներ. Կրեմլ
Դիտել նաև
«Ռուսական բանակը քաղաքացիական թիրախներին չի հարվածում». Պեսկով
«Ռուս լրագրողների ձերբակալությունը չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ոգուն»․ Պեսկով
Անկեղծորեն ցավում ենք Ադրբեջանի որոշումների առնչությամբ. Պեսկով
ՌԴ-ԱՄՆ հաջորդ բանակցությունները կլինեն Ստամբուլում․ Պեսկով
«ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները չեն խզվել»․ Պեսկով
Ռուսաստանը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետևողականորեն քննարկում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման տարբեր տարբերակներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է AlfaNews.am–ը։
«Ռուսական կողմը հետևողականորեն շարունակում է աշխատանքը և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ, մենք կշարունակենք դա անել։ Բոլորովին վերջերս (Արցախ-խմբ.) հասավ մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը, որը կազմակերպվել էր, ի դեպ, ռուսական կողմի ջանքերի շնորհիվ։ Մենք շարունակելու ենք աշխատել։
Եվ հիմա, տարբեր տարբերակներ են քննարկվում և մշակվում կողմերի հետ»,- ասել է նա՝ պատասխանելով Պետդեպի հայտարարությանն առ այն, որ Արցախում ստեղծված ծանրագույն մարդասիրական իրավիճակի ֆոնին պետք է անհապաղ բացել Լաչինի միջանցքը:

