ԱՄՆ-ի համար առաջնահերթություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատումը
ԱՄՆ-ի համար առաջնահերթություն է Լաչինի միջանցքի վերաբացումը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատումը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտադրելով միջանցքի անհապաղ բացման կարևորությունը։
«Մենք ուզում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի, որի մասին հստակ ասել ենք։ Պետքարտուղար Բլինքենը շփումներ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հստակեցնելու, որ մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի՝ Լեռնային Ղարաբաղում իսկապես սարսափելի հումանիտար իրավիճակը հանգուցալուծելու համար», – ընդգծել է Միլլերը։
Նա նաև անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի՝ սետեմբերի 14-ին Երևան կատարած այցին՝ ընդգծելով, որ ամերիկացի դիվանագետը «շարունակում է շփումները կարճաժամկետ առաջնահերթության, այն է՝ Լաչինի միջանցքի վերաբացման, և, ինչպես նաև երկարաժամկետ՝ ընդհանուր խնդրի վերաբերյալ խաղաղ լուծման հասնելու շուրջ»։ Միլլերը նաև ակնկալել է, որ խաղաղ լուծմանը կողմերը հնարավորինս արագ կհասնեն։
Աղբյուր՝ civilnet.am