Սիրիան Թուրքիային մեղադրել է օկուպացման քաղաքականության մեջ
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ Միքդադը հայտարարել է, որ արաբական շատ երկրների առջև ծառացած մարտահրավերները, այդ թվում անվտանգության վերաբերյալ, սպառնում են ողջ արաբական աշխարհի անվտանգությանը»: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Միջամտությունը, ռազմական հարձակումները, օտարերկրացիների կողմից որոշ տարածքների նվաճումը, ահաբեկչության տարածումը և աղքատությունը սպառնում են արաբական աշխարհի անվտանգությանը և պահանջում են արաբական աշխարհի միավորում»,- ասել է Միքդադը։
Քննադատելով Արևմուտքի վարած քաղաքականությունը՝ Միքդադն նշել է, որ նրանք ցանկանում են իրենց սկզբունքները պարտադրել աշխարհի այլ ժողովուրդներին, ինչը հակասում է Սիրիայ սկզբունքներին:
Միքդադը կարևորել է այն հանգամանքը, որ անհրաժեշտություն կա ուժեղացնելու արաբական աշխարհի համատեղ գործողությունները՝ առկա խնդիրները լուծելու համար:
Նա նաև նշել է, որ Սիրիայում Թուրքիայի օկուպացիան սպառնալիք է արաբական աշխարհի ազգային անվտանգության համար։