Ափսոսում եմ Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար, իսկ նորընտիր նախագահին շնորհավորելու շատ բան չկա էլ. Փաշինյան. Տեսանյութ
Ափսոսում եմ Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մեր միջև եղել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ և փոխըմբռնում, կարող եմ ափսոսանք հայտնել այդ հրաժարականի կապակցությամբ» , - ասաց Փաշինյանը։
Հարցին, թե ինչու չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ։ Շատ ծանր պատասխանատվություն է դրված նրա վրա։ Այսօր մենք նաև մեր դիրքրոշումները և մոտեցումները միջազգային հանրության տրամաբանության հետ համադրելու և չհակադրելու տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք նաև ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը չքաղաքականացնելու նկատառումով»։
Փաշինյանն ասաց, թե շփվում են Արցախի իշխանությունների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։