Ղարաբաղը Ադրբեջանի մաս է. Իրանի ԱԳՆ
Իրանը Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանանին՝ պատասխանելով սեպտեմբերի 9-ին Ղարաբաղնում նախագահի ընտրության մասին հարցին: «Իրանի դիրքորոշումը հստակ է, կայուն և թափանցիկ: Իրանի դիրքորոշումը Ղարաբաղի տարածքի վերաբերյալ ոչ մեկի համար գաղտնիք չէ:
Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության մաս է, և այս տարածաշրջանի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը պետք է սահմանվեն և ապահովվեն կոնկրետ շրջանակի ներսում, սա մեր հստակ դիրքորոշումն է: Մենք միշտ ընդգծում ենք երկրների տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնիշխանությունը հարգելու և լարվածություն ստեղծող գործողություններից զերծ մնալու կարևորությունը»,- ասել է Քանանին։
ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։