Վստահ եմ՝ Ադրբեջանը չի վավերացնի այս արձանագրությունը, բայց մենք պետք է քայլեր ձեռնարկենք․ Արծվիկ Մինասյան. Տեսանյութ
Վստահ եմ՝ Ադրբեջանը չի վավերացնի այս արձանագրությունը, բայց մենք պետք է քայլեր ձեռնարկենք․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
Վստահ եմ՝ Ադրբեջանը չի վավերացնի այս արձանագրությունը, բայց մենք պետք է քայլեր ձեռնարկենք․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
Այս արձանագրության վավերացման շրջանակներում շատ կարևոր է ի լուր աշխարհի ևս մեկ անգամ արձանագրել և հայտարարել, թե ինչպես է ադրբեջանական ռեժիմը մարդկանց գնդակահարում Հադրութի հրապարակում, ինչպես են գնդակահարում գերիներին։
Այս մասին ԱԺ-ում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Ադրբեջանի կատարած վայրագրությունների արձանագրումը և՛ մեզ համար, և՛ միջազգային հանրության համար պետք է հետագայում դառնա Ալիևի և նրա վարչակազմին պատժի ենթարկելու իրական հնարավորություն։ Ես վստահ եմ, որ Ադրբեջանը չի վավերացնի այս արձանագրությունը, բայց մենք պետք է քայլեր ձեռնարկենք, գործողություններ իրականացնենք, որպեսզի ի լուր աշխարհի արձանագրենք, որ մենք գործ ունենք մարդատյաց և մարդակեր ռեժիմի հետ»,-ասաց նա։
Աղբյուրը՝ tert.am