Կատարվում է աննախադեպը․ Էրդողանը դառնում է միջնորդ Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ տարածաշրջանի ոստիկան
Իշխող ՔՊ-ն, հայտնի անձի գլխավորությամբ, փաստորեն փակել է երկխոսության խողովակները Ռուսաստանի ղեկավարության հետ։ Փոխադարձ վիրավորանքներն արդեն չեն տեղավորվում դիվանագիտական էտիկետի մեջ' նման կերպ խոսում են հակառակորդները։
Իրանի նախագահը հայտնի անձին նախատեց Իրանի կարմիր գիծն անցնելու համար, խոսքն արտատարածաշրջանային ուժերին, որոնք թշնամի են Իրանին, ռեգիոն բերելու մասին է։
Կատարվում է աննախադեպն, այդ անձի հետ խոսելու է Էրդողանը' զանգելու է իրեն, այսինքն Էրդողանը դառնում է միջնորդ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ, նաեւ տարածաշրջանի ոստիկան։
Դա նշանակում է, որ Թուրքիան պետք է խոսք ունենա Հայաստանի իշխանության ձեւավորման հարցում, բնականաբար, Ալիեւի հետ խորհրդակցելուց հետո։
Մարդիկ սա չափազանցություն են համարում, ինչը, ցավոք, արդեն իրականություն է դառնում։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեսյբուքյան էջից