ԱԺ հատուկ նիստում տեղի է ունեցել Սամվել Շահրամանյանի երդման արարողությունը
Դիտել նաև
Սամվել Կարապետյանը 2 ամիս կմնա կալանքի տակ
Սամվել Ալեքսանյանին ստիպել են
Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը մակագրվել է իշխանահաճո որոշումներ կայացնող դատավորի
Սամվել Ալեքսանյանի ընկերությանը հերթական անգամ ազատվեց մաքսատուրքից
«Կրկին խաբեությունների նոր ալիք է»․ Սամվել Մարտիրոսյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը սեպտեմբերի 10-ին հրավիրել է հատուկ նիստ` Արցախի նորընտիր նախագահի երդմնակալության կապակցությամբ։ Ներկա էին նաեւ Արցախի Հանրապետության երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Արայիկ Հարությունյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ։
Արարողությունը մեկնարկեց Արցախի օրհներգով, որից հետո նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը, ըստ արարողակարգի, երդում տվեց 17-րդ դարի Ավետարանի և Արցախի Սահմանադրության վրա ձեռքը դնելով։
Օրհնության խոսք ասաց Տեր Մինաս քահանա Մովսեսյանը՝ ներկայացնելով նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնության խոսքը։
Սամվել Շահրամանյանին խորհրդարանի կողմից շնորհավորել է ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։

