Տարածաշրջանում ցանկացած փոփոխություն Իրանի համար կարմիր գիծ է․ Ռաիսին՝ Փաշինյանին
Դիտել նաև
«Արևմուտքն Արցախն Ադրբեջանին նվեր տալով՝ ստանալու է հակաիրանական գործողության համաձայնություն»․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Ձյունիկ Աղաջանյան. Տեսանյութ
Ազերիներով բնակեցված Թավրիզից Իրանի նախագահի զգուշացումը Ադրբեջանին.«Մեր համբերությունն անսահման չէ». Տեսանյութ
Իրանը արգելել է ադրբեջանական բեռնատարների մուտքը. Տեսանյութ
Տարածաշրջանում և նրա սահմաններում ցանկացած փոփոխություն Իրանի համար կարմիր գծեր են։
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում։
Տեղեկությունը հայտնում է sputnikarmenia-ն՝ հղում անելով miranpress-ին։
Ռայիսին ընդգծել է, որ «3+3» ձևաչափից դուրս շփումը, օտարերկրացիների հետ համագործակցությունը, նրանց հետ զորավարժությունների անցկացումը և կասկածելի ուղևորությունները միայն բարդացնում են իրավիճակը։
Միաժամանակ նշվել է, որ Իրանը պատրաստ է օգնել ՀՀ–ին և Ադրբեջանին առկա խնդիրները լուծելու գործում։
Աղբյուրը՝ tert.am