Բողոքի նոտա, կոշտ զրույց դեսպանի հետ, կասկածներ. հայ-ռուսական սկանդալը ինչու՞ չի հանդարտվում. Տեսանյութ
Ռուսաստանի հասցեին պաշտոնական Երևանի կոշտ քննադատությունը Հայաստանի ներքաղաքական զարգացումներով է պայմանավորում ակադեմիկոս Ֆյոդր Վոյտոլովսկին: Նա կարծում է, որ Երևանը Մոսկվային մեղավոր է կարգում, որպեսզի միայնակ չտանի անվտանգության խնդիրների բեռը: Միջազգային հարաբերությունների մասնագետը Երևանում մասնակցում է հայ-ռուսական մեդիաֆորումին: