Սա իշխանության հերթական սադրանքն է, ավելի ճիշտ՝ վարչապետ կոչեցյալ բռնապետիկի պատվերը
ՉԵՍ ՊՐԾՆԵԼՈՒ
Ձերբակալվել են Աշոտ Գևորգյանը և Միկա Բադալյանը։ Քննչական կոմիտեի հայտարարությունն ուղղակի մարդու ծիծաղն է բերում։ Պարզ չի՞, որ մշտապես իշխանության ուշադրության տակ գտնվող մարդիկ, զենքեր չէին կրի։ Սա իշխանության հերթական սադրանքն է, ավելի ճիշտ՝ վարչապետ կոչեցյալ բռնապետիկի պատվերը։ Ձերբակալվել է նաև պատերազմում զոհվածի հայր Գարիկ Գալեյանը։
Պատկերացնու՞մ եք, ավելի քան մեկ տարի առաջ նա կատարել է վտանգավոր հանցագործություն, բողոքի է դուրս եկել դատախազության առաջ։ Պարզից էլ պարզ է, վարչապետ կոչեցյալը սարսափում է հատկապես զոհերի հարազատներից, քանի որ պատերազմը պայմանավորված էր, հանուն Արցախի հանձնման։ Եվ օտար ուժերի առաջ ստանձնած պարտավորությունը կատարելու համար, դավաճան-վարչապետը զոհաբերեց հազարավոր կյանքեր։
Այն զոհերի հարազատները, ովքեր այս գիտակցում են, լցված են խորը վրեժի զգացումով։
ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է՝ ՉԵՍ ՊՐԾՆԵԼՈՒ։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից