«ՔՊ ոչ թե Քաղաքացիական պայմանագիր է նշանակում, այլ՝ Քանդենք Պետությունը». Ոսկան Սարգսյան
Դիտել նաև
«Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը». Ոսկան Սարգսյան
«8 տարի շարունակ ստի, խաբեության, «հոպոպի փոշի» են լցնում մարդկանց գլխին»․ Ոսկան Սարգսյան
«Հունիսի 7-ին ձեզ քվե տվողները քվե են տալու Իլհամ Ալիևին». Ոսկան Սարգսյան
«Ամեն ինչ խորհրդանշական է, 2020 թվականի պատերազմի շեմին Իսրայելում դեսպանություն բացեցին, հիմա էլ նոր պատերազմի շեմին Անգլիայում դեսպանատան նոր շենք են գնել։ Փոքրիկ Հայաստան տոննաներով ծանր տեսակի թմրանյութեր են ներկրում, անչափահաս աղջիկները Թելեգրամ ալիքներով Երևանում թմրանյութ են տարածում, բառիգություն անում, պետական բյուջեի 6 միլիոն դրամով թմրանյութ գովազդող Սնուփ Դոգ են Երևան բերում, որ երիտասարդների շրջանում թմրանյութ գովազդի։ Գողը, որ տնից է լինում, եզը երդիկով են հանում։ 5 տարի առաջ արտերկրի թշնամի կենտրոնները, ներսի ազդեցիկ գործակալներով մեծ խաղ սարքեցին հայաստանցիների գլխին, ու ավելի քան 5 տարի քանդում են պետությունը։ ՔՊ ոչ թե Քաղաքացիական պայմանագիր է նշանակում, այլ՝ Քանդենք Պետությունը»:
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

