Հայ-ամերիկյան զորավարժությունները Մոսկվայում ընկալվում են անհանգստության տարրով. ՌԴ ԱԳ փոխնախարար
ՌԴ-ն Հայաստանում դաշնակիցների լրջագույն ուշադրությունն է հրավիրել նրան, որ ԱՄՆ-ի հետ նրանց զորավարժությունները Մոսկվայում ընկալվում են անհանգստության տարրով: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։
Նա նշել է, որ Մոսկվան ելնում է նրանից, որ անհրաժեշտ է դաշնակցային ոգով հավատարիմ մնալ ՀԱՊԿ դաշնակիցների հետ վարժանքների պրակտիկային։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն։