ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի

Հայաստանի և Հունաստանի միջև միջպետական խոշոր սկանդա՞լ է հասունանում

«Հայկական ժամանակ»-ի խմբագրությունը Հունաստանից նամակ է ստացել, որտեղ առկա փաստերը դիվանագիտական սկանդալ կարող են հարուցել: Ներկայացնում ենք նամակն առանց խմբագրման.

«Վերջին օրերին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի քայլերի հետևանքով սկանդալային իրավիճակ է հասունանում Հայաստան-Հունաստան միջպետական հարաբերություններում: Չարչօղլյանը քայլերի է դիմել, որը մեղմ ասած, անհարիր է նրան՝ որպես դեսպանի և ընդանրապես հեռու է դիվանագիտական նորմերից:

Հարցն առաջացել է, երբ դեսպանը Հունաստանում ավանդականորեն ներկայություն ունեցող Ռամկավար ազատական կուսակցությանը (ՌԱԿ) պարտադրել է ՌԱԿ-ի 96-րդ ամյակի առթիվ կազմակերպվող հանդիսության կապակցությամբ Հունաստանի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Նեո Դեմոկրատիա» կուսակցության կարկառուն դեմքին, Աթենքի նախկին քաղաքապետ (2003-2006 թթ.), նախկին արտգործնախարար (2006-2009 թթ.), կուսակցության ներկայիս նախագահի քրոջը՝ Դորա Բակոյանիսին տրված հրավերը հետ վերցնել, վերջինիս ադրբեջանամետ և հակահայ անվանելով:

Դեսպանը համառորեն ճնշել է Ռամկավարներին՝ չեղարկելու արդեն իսկ շաբաթներ առաջ մամուլով հայտարարված Բակոյաննիսի հրավերն ու ներկայությունը, անհարմար դրության մեջ գցելով ՌԱԿ-ին: Միևնույն ժամանակ սկանդալային և վտանգավոր ռիսկի է ենթարկել Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունները, մանավանդ որ, ըստ Հունաստանում անցկացված վերջին սոցհարցումների, «Նեո Դեմոկրատիա» կուսակցությունը մեծ տարբերությամբ շահելու է առաջիկա խորհրդարանական ընտրությունները և ձևավորելու է կառավարություն:

Դեսպանի գռեհիկ ճնշման տակ ՌԱԿ-ի Հունաստանի պատասխանատուները հետ են վերցրել իրենց հրավերը Դորա Բակոյանիսից, ինչը բացասական մթնոլորտի պատճառ է հանդիսացել երկու կուսակցություների միջև, որի արդյունքում «Նեո Դեմոկրատիա» կուսակցությունն ընդհանրապես չի մասնակցել ՌԱԿ-ի հանդիսությանը՝ հրավերի հետ վերցնելը համարելով անարգանք ուղղված ոչ միայն Բակոյանիսի, այլև ողջ կուսակցության հասցեին:

Առաջացած արտառոց նոր իրավիճակում, կարծես, ըմբռնելով իր սկանդալային ոտնձգության ծանրակշիռ լինելը, դեսպանը ևս «փախուստի էր դիմել» ՌԱԿ հանդիսությանը ներկա լինելուց:

Նկատի ունենալով, որ սկանդալային այս հարցը հարուցելուց մի քանի օր առաջ դեսպան Չարչօղլյանն իր իսկ խնդրանքով հանդիպում էր ունեցել նույն «Նեո Դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ Միոտակիսի հետ, մնում է հավատալ, որ ինչ-ինչ մղումերից ելնելով Չարչօղլյանը նպատակադրվել է վնաս հասցնել ՌԱԿ-«Նեո Դեմոկրատիա» հարաբերություններին, առանց հաշվի առնելու, որ դեսպանի հանգամանքով կատարված նման քայլը առաջին հերթին հարվածի տակ է դնում հայ-հունական միջպետական հարաբերությունները:

Մյուս կողմից, նկատի ունենալով նաև այն, որ դեսպանի քայլերին զուգահեռ, ՀՀ իշխանական կոալիցիային մասնակից ՀՅԴ Հունաստանի մասնաճյուղը ևս ՌԱԿ հանդիսությունը ձախողելու նպատակով տնետուն տեղի հայերին հորդորել է, որ չմասնակցեն ՌԱԿ-ի կողմից կազակերպվող «հակահայկական» հանդիսությանը, հարց է առաջանում՝ սկանդալային այս քայլը ձեռնարկվել է Երևանի իշխանության գիտությամբ և թելադրանքո՞վ, թե՞ միայն տեղական նախաձեռնություն է:

Հարցական, որի պատասխանն ի հայտ կգա ինքնըստինքյան, երբ ականատես դառնանք, թե ապաշնորհ «դիվանագետի» նկատմամբ ինչն է խոսելու Երևանում՝ թայֆայակա՞ն, թե՞ պետական շահը:

Խորիմաստ է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի հետօրեին, սփյուռքի կազմակերպությունների նկատմամբ քաղաքական նախասիրություններով և նախապայմաններով, փաստորեն, հակապետական նման վերաբերմունքը, որը արմատից կացնահարում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները:

Հատկանշական է նաև, որ ՌԱԿ հիմնադրման 96-րդ ամյակին նվիրված շքեղ հանդիսությունը կայացավ կիրակի՝ նոյեմբերի 12-ին, Աթենքի «Ինտերկոնտինենտալ» հանրահայտ հյուրանոցի հանդիսությունների մեծ սրահում և, ի հեճուկս իրագործված բոլոր խանգարող հանգամանքների, մեծ աջակցություն ստացավ ժողովրդի կողմից»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>