ՀՀ իշխանությունը կրակի հետ է խաղում
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Երեկ տեղեկացանք, որ հայ վարսահարդարները մեկնում են Փարիզ` մասնակցելու Վարսահարդարների եւ դիմահարդարների աշխարհի առաջնությանը: Վարչապետի կինը` Աննա Հակոբյանն էլ մեկնեց Կիեւ` հումանիտար օգնություն տանելով Ուկրաինա: Տեղեկացանք նաեւ, որ Հայաստանում «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն կանցկացվի, ինչին անմիջապես արձագանքեց ռուսական կողմը` Պեսկովի շուրթերով դա անվանելով «մտահոգիչ»։
Միաժամանակ ՊՆ հրավիրեցին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին եւ ներկայացրին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը` հավանաբար խնդրելով այս երկրների աջակցությունը` սահմանին նոր էսկալացիա թույլ չտալու հարցում: Ալեն Սիմոնյանը հերթական ոչ կոռեկտ հայտարարությունն արեց Զախարովայի հասցեին: ՀՀ իշխանությունն ակնհայտորեն կրակի հետ է խաղում, ստուգելով՝ կկրկնի՞ արդյոք Ռուսաստանն իր վարած քաղաքականությունը Վրաստանում եւ Ուկրաինայում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում