Ինչո՞ւ է Վահագն Խաչատուրյանը ոսկե մեդալով պարգևատրել Նարեկ Նալբանդյանին
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, վեր ջերս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ոսկե մեդալով է պարգևատրել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ տնօրեն, Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանին:
«Փաստ» թերթը փորձեց ճշտել, թե ինչի՞ համար կարող էր ՀՀ նախագահը մեդալով պարգևատրել գործարարին: Պարզվեց՝ խոսքը Համահայկական խաղերի ոսկե մեդալի մասին է, որը հանձնվել է օգոստոսի 23-ին Գյումրիում՝ Համահայկական 8-րդ ամառային խաղերի փակման արարողության ժամանակ:
Ինչ վերաբերում է ոսկե մեդալով պարգևատրելու պատճառներին , ապա, մեր աղբյուրի փոխանցմամբ, Նարեկ Նալբանդյանը 100 մլն դրամ է նվիրաբերել Համահայկական խաղերի անցկացման համար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

