ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել․ ադրբեջանական կողմը կրկին ապատեղեկատվություն է տարածել
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»։

