ԵՄ դիտորդները այլ թեմաներով ավելի շատ են զբաղված, քան Հայաստանի սահմանների պաշտպանությամբ․ Գեղամ Մանուկյան
«Պետք է ճշտվի մանդատը, ոչ թե Հայաստանը դարձվի աշխարհաքաղաքական բևեռների բախումների թատերաբեմ, որին հասցրել է այսօրվա իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի կնքահայրությամբ և ապաշնորհությամբ»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ԵՄ դիտորդների գործունեության արդյունավետությանը:
«Երբ ԵՄ դիտորդները Հայաստան էին ժամանում, ընդդիմության ներկայացուցիչները շատ հարցեր էին առաջ քաշում` ինչ մանդատով են գալիս, ինչ առաքելությամբ։ Այդ ժամանակ իշխանության ներկայացուցիչները և իշխանական լրատվամիջոցները փորձում էին խուսափել այդ հարցերից, բարձրաձայնելով, թե իբր մենք կողմ կամ դեմ ենք ԵՄ դիտորդների ներկայությանը, բայց տվյալ դեպքում հարցը ոչ թե կողմ կամ դեմ լինելն էր, այլ մանդատի հստակեցումը»,- ասաց նա: Մանուկյանի խոսքվ՝ մի քանի սահմանային միջադեպերի ժամանակ ակնառու եղանք, որ ԵՄ դիտորդները իրենց առաքելությամբ ավելի քիչ են զբաղվում․
«Զբաղվում են այնպիսի խնդիրներով, որոնք ավելի շատ աշխարհաքաղաքական նպատակներ են հետապնդում, քան թե Հայաստանի սահմանների պաշտպանությունը, ՀՀ անվտանգությունը»,- եզրափակեց պատգամավորը: