ԱՄՆ-ը շարունակում է կոչ անել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը
ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելն անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին․
Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հումանիտարի իրավիճակի վատթարացմամբ, որը հետևանք է սննդամթերքի, դեղորայքի ու այլ առաջին անհրաժեշտության ապրանքների շարունակական արգելափակման, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։
«ԱՄՆ-ն շարունակել է աշխատել կողմերի հետ նախորդ մի քանի շաբաթների ընթացքում թույլ տալու համար, որ մարդասիրական օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և մենք վերահաստատում ենք մեր կոչը անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար»,- նշում է խոսնակը։