Ազգային ժողովը կարծիքների հավաքագրման համակարգ է ձեռք բերել
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Ազգային ժողովը կարծիքների հավաքագրման համակարգ է ձեռք բերել, որի համար պետական բյուջեից «Էլիքս» ընկերությանը վճարվել է 2 մլն 290 հազար դրամ։ Տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ այդ համակարգը, ըստ էության, կայք է, որտեղ քաղաքացիները պետք է հայտնեն ԱԺ-ի վերաբերյալ իրենց կարծիքները։
Հետաքրքիր է, որ նախապես ցանկանում են ներդնել «արգելքներ», որպեսզի քաղաքացիները չկարողանան վիրավորանքներ ու հայհոյանքներ գրել, ինչպես ասում են՝ ԱԺ-ում լավ գիտեն իրենց գլխին գալիքը, բայցեւ գիտեն, որ օր-օրի քաղաքացիների վստահությունը կորցնում են, եւ սեփական մոնիթորինգի ծրագիր ունենալը, հանրային տրամադրությունները պարբերաբար շոշափելը իրենց չեն վնասի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

