Գողացած մալուխները դեռ մեքենայում էին. Նաիրիի ոստիկանների բացահայտումը
Դիտել նաև
Դեպի Էջմիածին տանող ճանապարհը լի է ոստիկաններով (տեսանյութ)
Ոստիկանությունը քաղաքացիներին նախազգուշացնում է
Տղամարդը ժամանցի ակումբում աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է տնօրենի հետ
ՆԳՆ ոստիկանության ակադեմիայի ռեկտորը դատարանի առջև է կանգնել
Արտակարգ դեպք Արաբկիրի թաղապետարանում. Թաղապետն ու տեղակալը ոստիկանություն են կանչել
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացրին իրենց բաժնի այլ ծառայությունների և Կոտայքի մարզային վարչության գործընկերների հետ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 4-ին հաջողվեց պարզել, որ բուժականցի 34-ամյա մի տղամարդ Եղվարդի Երևանյան խճուղում կատարել է մալուխների գողություն: Նույն օրը, ժամը 20.30-ին, նույն խճուղում նա ձերբակալվել և, իր վարած «Միցուբիշի» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին: Գողացված մալուխները մեքենայում էին:
Փաստաթղթերն ուղարկվել են Նաիրիի քննչական բաժին, հանգամանքները պարզվում են:

