Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Խայտառակ իրավիճակ. վիզա ստանալու հերթեր են գոյացել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ հրապարակել էր հոդված՝ վիզա ստանալու հերթերի առաջացրած անհարմարությունների մասին: Մասնավորապես, շատ քաղաքացիներ, որոնք ցանկանում են ամենատարբեր նպատակներով մեկնել Հայաստանից, բախվում են վիզա ստանալու հերթերի եւ արժանապատվությունը նսեմացնող երեւույթների:

Թե ինչեր են կատարվում վիզա կենտրոնների այս անսկիզբ ու անվերջ հերթերի հետեւում, «Ժողովուրդ» օրաթերթն արդեն գրել է, սակայն ինչ է անում ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու համար, դեռ բացահայտված չէ:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում ուղարկեց ՀՀ ԱԳՆ՝ ճշտելու, թե 4-5 ամիս «անշարժ» մնացող հերթերում սպասող քաղաքացիների խնդիրների լուծման, մասնավորապես՝ վիզաների տրամադրման գործընթացը հեշտացնելու եւ արժանապատիվ լուծում տալու համար ինչ գործուն քայլեր է անում ԱԳՆ-ն:

Հարցմանն ի պատասխան՝ մեզ Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրին,որ օտարերկրյա պետությունների կողմից մուտքի վիզաների տրամադրումը հանդիսանում է «Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի կոնվենցիայի» 5-րդ հոդվածով սահմանված հիմնական գործառույթներից մեկը, որն իրականացնելիս դեսպանություններն առաջնորդվում են իրենց երկրների օրենսդրությամբ, եւ որեւէ երկրի արտաքին գերատեսչություն իրավասու չէ միջամտելու այդգործընթացին եւ անմիջական վերահսկողություն իրականացնելու լծակներ չունի:

«Այնուամենայնիվ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցանկացած պատեհ առիթով բարձրացնում է խնդրո առարկա թեման, որը հիմնականում վերաբերում է եվրոպական երկրների՝ մուտքի վիզաների տրամադրման ծառայությանը (այցելության օր ամրագրելը)՝ քաղաքացիներին առավել մատչելի, այսինքն՝ խելամիտ ժամկետում հասանելի դարձնելու համատեքստում:

Վերոնշյալ հարցը բազմիցս քննարկվել է թե՛ ԵՄ կողմի եւ թե՛ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ս.թ. մարտի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ ՀՀ գերատեսչությունների գործընկերների հետ համատեղ հանդիպման ընթացքում:

Ըստ նախարարության դիտարկումների եւ դեսպանությունների կողմից ներկայացվող հիմնավորումների, որոնք հիմնականում հաստատվում են պաշտոնական վիճակագրության տվյալներով, խնդիրները հիմնականում ծագում են ոչ թե մուտքի վիզա ստանալիս ընթացակարգերի, այլ ժամադրության օր ամրագրելու քայլում, որը, հետքովիդային ժամանակաշրջանից սկսած (2022թ. գարուն-ամառ), էապես վատթարացել է դիմորդների կտրուկ աճի պատճառով։

Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ նախորդ համադրելի տարիների (2018,2019) համեմատ՝ մի շարք եվրոպական երկրների կողմից շենգենյան մուտքի վիզա տրամադրելու դիմումների քանակն աճել է 40-50 եւ ավելի տոկոսով, որին ոչ բոլոր դեսպանություններն են պատրաստ եղել իրենց կարողություններով եւ մարդկային ռեսուրսներով։ Որոշ դեսպանությունների հաջողվել է ժամադրությունների ընթացակարգը բարելավել, որոշներին՝ ոչ այնքան։

Հատկանշական է, որ ԵՄ անդամ երկրների դեսպանությունների աշխատակիցների համար հարցը նույնպես մեծագույն մտահոգության առարկա է։ Միեւնույն ժամանակ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրելու վերոնշյալ պայմանների բարելավման ուղղությամբ։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել խնդրո առարկա թեման եւ իր իրավասությունների շրջանակներում շարունակելու է հետեւողական լինել՝ վիզաների տրամադրման գործընթացների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում»։

Այս երկարաշունչ պատասխանը ենթադրում է՝ դեսպանատների առջեւ ամբոխի նմանվող հերթերի, դրանց վերահսկողության ու կարգավորման հարցում ՀՀ ԱԳՆ-ն, մեծ հաշվով, իրավասություն չունի. միջազգային օրենսդրությունն է գործում: Հետաքրքիր է՝ ինչու այդ դեպքում Հայաստանում էլ չի գործում ՀՀ օրենսդրությունը նույն ուժգնությամբ եվրոպացիների նկատմամբ՝ բալանսավորելու իրավիճակը:

Ակնհայտ է, որ վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացին բազմակի անգամ նվաստանում է օտարերկրյա դեսպանություններում, եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անկարող է լուծել այդ նվաստացման հարցը: Սա ազգային արժանապատվության հարց է»

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>