Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Ադրբեջանական կողմը ոչնչացրել է Արցախյան առաջին պատերազմում նահատակված Ավետարանոցի բնակիչների հիշատակին կանգնեցված հուշարձանը

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնողmonumentwatch.org կայքը գրում է. «2023 թվականի հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Շուշի քաղաք ուղևորվելիս այցելեց նաև օկուպացված Ասկերանի շրջանի Ավետարանոց (Չանախչի) գյուղ: Դատելով ադրբեջանական լրատվականների կողմից տարածվող տեսանյութից՝ Իլհամ Ալիևը Ավետարանոց գյուղի բարձր կետից դիտում է շրջակայքում իրականացվող շինարարական աշխատանքները:

Որպես դիտակետ ընտրվել է գյուղի հարավարևելյան կողմում գտնվող հրվանդանը, որտեղ գտնվում է Կուսանաց անապատ Նշենք, որ Ավետարանոց գյուղը Արցախի Վարանդայի մելիքության կենտրոնն էր, իսկ վանքը՝ Վարանդայի տիրակալներ Մելիք-Շահնազարյանների սրբավայրն ու տապանատունը: Խորհրդային տարիներին Ավետարանոցի Կուսանաց անապատի տարածքում տեղադրվել էր Հայրենական Մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշարձան: 2013 թվականին վանքի տարածքը բարեկարգվել է, վերանորոգվել է եկեղեցին, տապանատունը: 2013 թվականին տարածքում տեղադրվել է նաև Արցախյան առաջին պատերազմում նահատակված Ավետարանոցի քաջորդիներին նվիրված հուշարձանը: 2020 թվականի հոկտեմբերի 27-ին գյուղն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ: Դեռևս 2021 թվականի հոկտեմբերի 7-ին տեսանյութ տարածվեց, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները պղծում եկեղեցու և տապանատան տարածքը։ 2021-2022 թվականներին ադրբեջանցիների կողմից նկարահանված որոշ տեսանյութերից հստակ երևում է, որ ադրբեջանական կողմը վնասել է հուշարձանը, գրություններով պատել Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցրած հուշարձանը:

Ընդ որում դա արվել է 2021-2022 թվականների միջակայքում, քանի որ 2020 և որոշ չափով 2021 թվականներին նկարահանված տեսանյութերում կոթողի վրա դեռ գրություններ չկան: Այս ամենն արվել է գյուղում և նրա շրջակայքում տեղակայված ադրբեջանցի զինվորականների կողմից։ Տեսանյութերում խոսող, մեկնաբություններ թողող անձինք ևս ադրբեջանցի զինվորականներ են: 2020-2022 թվականներին ներբեռնված տեսանյութերից երևում է, որ կանգուն է նաև 2013 թվականին Արցախյան առաջին պատերազմում զոհված Ավետարանոց գյուղի հերոսների հիշատակին կանգնեցված հուշարձանը: Տեսանյութերում թեև հուշարձանը մոտիկից նկարահանված չէ, սակայն տարածքի տեսարանները ցուցադրող հատվածներում այն երևում է։

Ավետարանոց գյուղի հերոսների հիշատակին կանգնեցված հուշարձանը տեսանելի էր նաև 2023 թվականի ապրիլի 23-ին ադրբեջանցի օգտատիրոջ կողմից տեղադրված տեսանյութում: Ստույգ ասել, թե երբ է նկարահանվել տեսանյութը, բարդ է, սակայն այն համացանցում հայտնվել է 2023 թվականի ապրիլին: Տեսանյութում հատկապես ուշադրություն է գրավում օգտատերերից մեկի մեկնաբանություն-հարցադրումը, թե ինչու դեռևս չեն քանդել խաչի արձանը: Ցավոք, համացանցում չկան ավելի նոր տեսանյութերը կամ լուսանկարներ, որտեղ երևա հուշարձանը: Հարկ ենք համարում նշել, որ առհասարակ նման բնույթի շատ տեսանյութեր հրապարակվում է Qarabağ Azərbaycandır յութուբյան օգտարոջ կողմից, որի տեսանյութերի զգալի մասը ներկայացնում են ադրբեջանցի զինվորականների վայրագություններն Արցախի օկուպացված շրջաններում: Տեսանյութից երևում է, որ Ալիևը քայլում է վանքի տարածքում, սակայն տեսանյութն այնպես է նկարահանվել, որ երևում է միայն հրվանդանի հատվածը: Տարածքը դիտելու համար վերջինս կանգնում է համեմատաբար լայն մի հարթակում: Տեսանյութից ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը ոչնչացրել է Արցախյան առաջին պատերազմում նահատակված Ավետարանոցի բնակիչների հիշատակին կանգնեցված հուշարձանը: Ադրբեջանական կողմի արված պաշտոնական նկարահանումները այնպես են արված, որ չեն երևում անգամ Կուսանաց վանքի շինությունները: Շեշտը դրված է Ադրբեջանի նախագահի քայլելու և տեսարանը դիտելու կադրերին: Հաշվի առնելով պաշտոնական ադրբեջանական քարոզչությունը և վերջին տարիների քաղաքականությունը, ըստ որի նման հուշարձանները համարվում են Ադրբեջանի համար «օկուպացիայի» խորհրդանիշ, հավանական է թվում, որ Իլհամ Ալիևի այցի կապակցությամբ հուշարձանը պարզապես ոչնչացրել են: Դժվար թե Ադրբեջանի նախագահը կանգներ, քայլեր կամ ինչ-որ բան աներ նման տեսակի հուշարձանի մոտ: Մյուս կողմից էլ, եթե այն պետք լիներ պահպանվեր քարոզչական նպատակով, ապա վստահաբար Ալիևը, ով շատ է սիրում ցուցադրական ելույթներ ունենալ, անպայման այն կօգտագործեր իր խոսույթում:

Հաշվի առնելով այս փաստերը, կարող ենք ենթադրել, որ 2023 թվականին, միգուցե ավելի վաղ հուշարձանը ոչնչացվել է: Նման դեպքերը 2020 թվականից հետո բավականին շատ են, ադրբեջանական կողմն անգամ չի էլ թաքցնում դա: Ասվածի լավագույն ապացույցը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ 2020 թվականի դեկտեմբերի 4-ին, ռուսական Կոմերսանտ լրատվականում լրագրող Կիրիլ Կրիվոշեևի հրապարակած ընդարձակ հոդվածն էր օկուպացված Թալիշ և Մատաղիս բնակավայրերից, որտեղ ադրբեջանցիները ուղիղ խոստովանում են, թե ինչ ճակատագիր է սպասվելու բոլոր հուշարձաններին: Այս բնույթի հուշարձանները Արցախի հայության ինքնապաշտպանության, սեփական հայրենիքում ապրելու համար մղված պայքարի խորհրդանիշ են, ուստի պաշտոնական Ադրբեջանի տեսանկյունից այդ հուշարձանները չպետք է լինեն: Ավերումների, պղծումների փաստերը բացվում են աստիճանաբար, հաճախ պատահական արված տեսանյութերից և լուսանկարներից։ Մեր արձագանքը Կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը շարունակում է հայկական հետքերի ոչնչացումն Արցախի գրավյալ շրջաններում:

Օկուպացված Հադրութի շրջանի տարածքում ադրբեջանական կողմը իրականացնում է մեծածավալ ճանապարհաշինարարական, ռազմական բնույթ կրող ինժեներական աշխատանքներ, որոնք վտանգում են Հադրութի շրջանի բազմաթիվ հուշարձանները, ինչի մասին բարձրաձայնվել է բազմաթիվ անգամ։ Հարկ ենք համարում հիշեցնել, որ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի առաջին արձանագրության՝ գրավյալ տարածքներում արգելված է ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության համաձայնագրերի կողմից»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>