ՀԱՊԿ գործունակության առումով առկա է ճգնաժամ. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ
ՀԱՊԿ գործունակության և պայմանագրունակության առումով կա ճգնաժամ, ու դա միայն Հայաստանի խնդիրը չէ, դա ամբողջ ՀԱՊԿ–ի խնդիրն է։ Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու ՀԱՊԿ–ը չարձագանքեց վերջին տարիներին ՀՀ տարածքների նկատմամբ տեղի ունեցած ագրեսիաներին այն դեպքում, երբ ՀՀ որոշ տարածքներ հիմա էլ օկուպացված են Ադրբեջանի կողմից։
«Հայաստանի Հանրությունը խորը հիասթափություն է ապրել ՀԱՊԿ–ի գործելակերպի վերաբերյալ այս առումով, նաև սա է պատճառը, որ ՀԱՊԿ–ի` 2022թ. աշնանը Երևանում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը չվավերացրեց, չմիացավ մի շարք փաստաթղթերի։ Քանի որ որոշումները ՀԱՊԿ–ում ընդունվում են կոնսենսուսով, այդ դեպքում որոշում չընդունվեց»,– նշեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։