32 տարի անց կրկնում եմ՝ մեր վաղը լուծվում է այսօր. Րաֆֆի Հովհաննիսյան
32 տարի անց կրկնում եմ՝ մեր վաղը լուծվում է այսօր. Րաֆֆի Հովհաննիսյան ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը ուղերձ է հղել Արցախի Անկախության հռչակման օրվա առթիվ. Մեր վաղը լուծվում է այսօր. 32 տարի անց կրկնում եմ։ Միացյալ Արցախի օրինավոր ու իրավակարգ անջատումն անկախացող Խորհրդային Ադրբեջանից և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնման հանրաքվեն մեր ժամանակակից պետականության հիմնասյուներն են։ Համազգային-պետական այս դարակազմիկ հանգրվանը հաղթահարելու համար հենց դրանք են, որ մի քանի նմանների հանգույն արժանի են և ենթակա հրամայական հարգանքի, սիրո ու խոնարհման։ Արցախն էափոխման իր նախադեպ օրինակով ճանապարհ է նշմարում։
Սփյուռքը դեռ երկար կպայքարի բարի և հոռի օրինակների հետքերով։ Հերթը Հայաստանինն է, և հիմա։ Բոլորս միասին, որպեսզի Սեպտեմբերի 2-ը երբեք չդառնա Ապրիլքսանչորս, իսկ Սեպտեմբերի 21-ը՝ Դեկտեմբերերկու։
Շարժ արա, Երևան իսկական։