Տոն, որ գողացվել է և պետք է վերադարձվի
Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղյան շարժման ծնունդ է: Արցախի Հանրապետության պաշտպանությունը Հայաստանի առաքելությունն է:
Եթե ուրացվում է Ղարաբաղյան շարժման գաղափարը, եթե Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, եթե Հայաստանը հրաժարվում է Արցախը պաշտպանելու իր հանձնառությունից, ապա վերանում է մեր երկրի առաքելությունն ու գոյության իմաստը:
Այսօր Արցախի անկախության օրն է, բայց տրամադրությունը տոնական չէ: Մենք հիմա արցախահայության կյանքի իրավունքի համար ենք պայքարում՝ վատ ու վատագույն սցենարների արանքում:
Արցախը պաշարված է, բայց դիմանում է՝ լքված լինելով ՀՀ օրվա իշխանության կողմից: 88-ի շարժման գաղափարներին ու մեր երկրի առաքելությանը տեր կանգնելը դառնում է թիվ մեկ խնդիրը: Մեր փրկությունը մեր ձեռքերում է:
Հ.Գ.: Այսօրվա հանրահավաքն Ազատության հրապարակում 88-ի գաղափարներին տեր կանգնելու ուղերձ ունի իր մեջ:
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից