Արցախը վերջապես սկսել է ճիշտ ուղով ընթանալ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Վաղը այցելելու եմ Երևանում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչություն։ Հատկապես այս տարի շատ կուզեի վաղը Ստեփանակերտում լինել։
Ավաղ, դա դեռ հնարավոր չէ։ Բայց ասել և կրկնում եմ՝ Արցախը վերջապես սկսել է ճիշտ ուղով ընթանալ։ Իսկ դա նշանակում է, որ տեղ հասնելու հույս կա։ Եվ սա մերօրյա դժնդակ իրականության քիչ, բայց լավ լուրերից մեկն է։ Արցախի ներկայացուցչությունում հուսով եմ վաղը շատ ընկերների և համախոհների տեսնել։ Հավատացեք՝ միակ բանը, որ կարող ենք անել այս օրերին, Արցախի կողքին կանգնելն է։ Եվ հատկապես վաղը հենց այդ օրն է։
Աշխարհը պետք է տեսնի և համոզվի, որ հայ ժողովուրդը չի հանձնվել։ Որ հայ ժողովուրդը պայքարում և մերժում է դավաճանի օրակարգը։ Մեր այդ դիրքորոշումը բարձրաձայնելու երկու հիմնական հարթակ է լինելու վաղը՝ Արցախի Մշտական ներկայացուցչություն և Ազատության հրապարակ։ Եվ ուրեմն օրը ծրագրավորեք այնպես, որ երկու տեղում էլ անպայման լինեք։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից