Թուրք-ադրբեջանական վայնասուն. լիբանանահայերի ցասումն է առաջացրել Արցախի բլոկադան. Տեսանյութ
Թուրքական լրատվամիջոցների աղաղակը, թե հայերը թուրք վարորդի են ծեծել Լիբանանի հայաշատ Բուրջ Համուդ թաղամասում, հերքում են բեյրութահայերը: «Հայլուր»-ի հետ զրույցում պատմել են, որ իրենք ընդամենը նրա բեռնատարի ճանապարհն են փակել՝ ի պատասխան Արցախի բլոկադայի: Իսկ թուրք վարորդը, որ տարածված տեսանյութերում էլ երևում է՝ երկար զրուցել է հայ երիտասրադների հետ, թուրքական լրատվամիջոցներում աղմուկ է բարձրացրել, թե ծեծել են իրեն: