Շուշիում հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրվել
ՌԴ ՊՆ-ի տարածած տեղեկագրում ասվում է.
«Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,-ասվում է տեղեկագրում։