Սոթքի միջդիրքային հատվածում Ադրբեջանը պարբերաբար կիրառում է հրետանային միջոցներ. գյուղում ձայնը լսվում է. Շահնազարյան
Դիտել նաև
Մեր կյանքն ամբողջությամբ վտանգված է․ Բագրատ սրբազան (տեսանյութ)
Բագրատ սրբազանի գլխավորությամբ հանրահավաք սահմանամերձ Սոթքում
Վաղը Վարդենիս ենք գնալու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Թշնամին նստել ա մեր տարածքների վրա. արոտավայրերը գրավել են, ջրերի հունը փոխել են. Սոթքի բնակիչ (տեսանյութ)
ԵՄ դիտորդներն այցելել են Սոթքի հանք, բայց ջնջել են այդ մասին հրապարակումը
Գեղարքունիքի մարզի Սոթքի միջդիրքային հատվածում Ադրբեջանը պարբերաբար կիրառում է հրետանային միջոցներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի ավագանու անդամ Արաքսյա Հայրապետյանը։
Նա ասաց, որ այժմ գտնվում է գյուղում, և կրակոցների ձայները լսելի են:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն այսօր՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառել են նաև ականանետ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 1 վիրավոր:
Ժամը 12:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ: Ադրբեջանական կողմը կրակ է բացել նաև Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ժամը 15:15-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:

