Ուսանողները մինչև նոյեմբերի 22–ը դադարեցնում են դասադուլն ու հացադուլը
«Հանուն գիտության զարգացման նախաձեռնության» անդամները մինչև նոյեմբերի 22-ը կընդմիջեն դասադուլի ակցիան, ինչպես նաև հացադուլը, քանի որանցնում են քննարկմանը պատրաստվելու աշխատանքներին:
Նրանց խոսքով դասադուլը իրենց բողոքը արտահայտելու միջոցներից մեկն է։ Իսկ հիմա կլոր սեղան քննարկման առաջարկը ԱԺ ղեկավարության կողմից համարում են լավագույն տարբերակն այս պահի համար: Ուսանողների խոսքով` քննարկումը հեռարձակվելու է ուղիղ եթերում և հնարավորին մեծ թվով մարդկանց ներկայությունն է ապահովվելու:
Zham.am

