Ռոզա Լինը Հայաստանում է
«Եվրատեսիլ 2021»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն իր հաջողւթյուններից հետո մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ կայացել է նրա շրջագայությունը Էդ Շիրանի հետ: Բացի հյուրախաղերից, երգչուհին մասնակցել է մի շարք խոշոր փառատոների՝ iHeart Radio Music Fest, որտեղ բեմը կիսել է Red Hot Chilli Peppers-ի, Summerfest-ի, lollapalooza-ի և այլ արտիստների հետ:
Վերջին անգամ Ռոզա Լինը Հայաստանում հրապարակայնորեն ներկայացել է դեկտեմբերի կեսերին՝ «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի շրջանակում, որտեղ իր աջակցությունն է հայտնել մեր պատվիրակին:
Ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում նա հրապարակել է «Դեդո-Բաբո» հուշարձանի գրաֆիտի լուսանկարով՝ #FreeArtsakh մակագրությամբ՝ հայտնելով, որ եկել է Հայաստան: