20 ՏՏ սկսնակ ընկերություններ hարկային արտոնություններից օգտվելու հավաստագրեր ստացան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում
անցկացվեց ՏՏ ոլորտի սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին հարկային
արտոնություններից օգտվելու նպատակով հավաստագրման հանձնաժողովի հերթական
նիստը:
Քննարկման էր ներկայացված 20 հայտ: Դիտարկվել է ընկերությունների գրանցման
համապատասխանությունը օրենքի պահանջներին, աշխատակիցների քանակը,
գործունեության տեսակը: Բոլոր 20 հայտերի քննարկման արդյունքում տրվեց
դրական եզրակացություն:
Հարկային արտոնություններով նախատեսվում է այդ ընկերություններին ազատել
շահութահարկից և օգտվել եկամտահարկի 10% դրույքաչափից:
Հարկային արտոնություններից օգտվելու համար դիմել կարող են մինչև 30
աշխատակից ունեցող ՏՏ նորաստեղծ ընկերությունները:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սույն թվականի դեկտեմբերի 1-ն է:
Հարկային արտոնությունների մասին օրենքը գործում է դեռևս 2015 թվականից,
մինչ այժմ հավաստագիր ստացել է 295 ընկերություն, որից 136-ը` 2017թ.
առաջին ութ ամսվա ընթացքում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն