Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Հայաստանն իր անգրագետ քաղաքականության շնորհիվ չունի դաշնակիցներ․ Վահե Հովհաննիսյան

Ֆրանսիական քաղաքների նախաձեռնությամբ Արցախի համար հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներն այսօր առավոտյան Հանրապետության հրապարակից ուղևորվել են Կոռնիձոր։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանից բեռներ ուղարկելը գնահատում է պարզ պոպուլիստական քայլ, իսկ Ֆրանսիայինը փոքր-ինչ ավելի հետաքրքիր է։ Scroll Down «Հայաստանի դեպքում, եթե չկար պայմանավորվածություն ո՛չ հակառակորդի հետ, ո՛չ ռուսական կողմի պարզ էր, որ այդ բեռները գնալու էին և մնալու այնտեղ և մի օր հետո, ոչ ոք չէր էլ հիշելու։

Ֆրանսիայի առումով՝ հնչեղության և աղմուկի տեսակետից շատ կարևոր է։ Այն կարող է դառնալ միջազգային մեդիայի քննարկման առիթ և Ֆրանսիայի քայլը կարող է կոնսոլիդացնել Եվրոպայում և Արևմուտքում հայկական տրամադրություններ։ Սրանք շատ կարևոր են Արցախի, ինչպես նաև միջազգային ճնշման բարձրացման համար»,- ասաց նա Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանը ոչնչից չի վախենում և ունի Թուրքիայի աջակցությունը.

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը ամբողջ աշխարհին մարտահրավեր է նետում, այն ինչ նա անում է, 21-րդ դարի խաղի կանոններում ընդունված չէ, բայց Ադրբեջանը անում է։ Շատ գիշատիչ և կոշտ դիրքորոշում է որդեգրել ունենալուվ Թուրքիայի աջակցությունը և Ռուսաստանի ոչ այնքան պինդ վիճակը։ Այս պայմաններում աշխարհը, միջազգային հանրությունը ցույց են տալիս իրենց վերաբերմունքը` դատապարտում, կոչեր են անում, բայց նաև տեսնում ենք, որ այս պահին ճնշումները այնքան չեն, որ ստիպեն Ադրբեջանին հետ կանգնել իր ստրատեգիական որոշումներից»,- ասաց Հովհաննիսյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ տպավորություն կա, որ Ադրբեջանը գնալով հայտնվում է ինքն իր թակարդի մեջ, որովհետև ոչ ոք չէր սպասում, որ Արցախի ժողովուրդը և էլիտաները այդ համառությամբ կդիմանան ամեն ինչին և կխախտեն բոլորի համաձայնությունները։ «Ադրբեջանը չի կարող 21-րդ դարում ամբողջ աշխարհի առաջ գնալ ցեղասպանության, հնարաավոր չի դա։ Ակնհայտ է, որ ստվերում գնում են բանկցություններ, որի մասին մենք շատ քիչ բան գիտենք։ Հայաստանի վարքագիծը մի կողմ քաշված դիտորդի վարքագիծ է, կա ռուսական կողմ, որը ոչ միայն կորում է իրավական, այլ նաև բարոյական պատասխանատվությունից։ Կա Արցախ, որը ցույց տվեց, որ ինքը գործուն է և ունենք այս իշխանությունը, որը ասֆալտն ու անձնական PR-ը կարևորում է ամեն ինչից»,- ասաց նա: Ըստ Հովհաննիսյանի՝ Ռուսաստանը խառն է, իսկ Հայաստանը չի վարում գրագետ քաղաքականություն, որ ռեալ աջակիցներ ունենա։

«Հայաստանը իր անգրագետ քաղաքականության շնորհիվ չունի դաշնակիցներ։ Մենք կարող էինք այս դժվար և խառը միջազգային իրականության մեջ ունենալ դաշնակիցներ, այդ թվում անհավանական թվացող բևեռներում։ Նույնիսկ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության մեջ, ճիշտ ձևակերպումների դեպքում մենք կարող էինք և՛ Ռուսաստանին դաշնակից տեսնել, և Արևմուտքին։ Մենք ունենք ռեալ դաշնակից՝ Իրանը, որի հետ չենք աշխատում, ունենք ռեալ դաշնակից՝ եվրամիությունը և Ֆրանսիայի նման ազդեցիկ պետություն, բայց մենք մնացել ենք էմոցիոնալ հարթություններում, սպասում ենք Փարիզի քաղաքապետը բեռ կբերի, թե չի բերի։ Մենք Ֆրանսիայի հետ շատ ավելի լուրջ ստրատեգիական ծրագրերով պետք է աշխատենք»,-ասաց նա՝ նշելով, որ մենք մենակ ենք մնացել և Ադրբեջանը լկտիացել է, որովհետև պաշտոնական Երևանը չի կարողանում դաշնակիցներ ձեռք բերել իր կոպիտ սխալների պատճառով։

Լիլիթ Զալիբեկյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>