«Մայր Հայաստանն» արմատական միակ ընդդիմությունն է․ Մեսրոպ Մանուկյան. Տեսանյութ
«Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 6-րդ համար, տնտեսական գիտությունների թեկնածու Մեսրոպ Մանուկյանի խոսքով՝ իրենց գլխավոր օրակարգը Երևանի ավագանու ընտրությունների միջոցով ամբողջական իշխանափոխության հասնելն է:
Մանուկյանը շեշտում է՝ հասարակությունը պետք է արթնանա և գիտակցի, որ առանց Արցախի վտանգվում է նաև Հայաստանը՝ Սյունիքը, Տավուշը, Երևանը: Մանուկյանի խոսքով՝ Ադրբեջանը 130-150 միլիարդ դոլարի հայց է ներկայացրեկ ՀՀ-ի դեմ՝ որպես ագրեսորի, և Փաշինյանի՝ իշխանության մնալու դեպքում, ՀՀ քաղաքացիները պարտավորված կլինեն այդ գումարները վճարել իրենց աշխատավարձերից:
Մանուկյանը նաև ահազանգեց Տիգրան Ավինյանի օգտին վարչական ռեսուրս օգտագործելու մասին՝ ներկայացնելով փաստեր այն մասին, որ ոստիկանությունը տնետուն է ընկնում, հաշվառում քաղաքացիներին և տվյալները փոխանցում Ավինյանի շտաբին: