Վարչապետի աշխատակազմի ղեկավարի նախկին օգնականը հայց է ներկայացրել ընդդեմ կառավարության
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Հրապարակ օրաթերթը» գրում է․
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի նախկին օգնական Տիգրան Մուղնեցյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ կառավարության։ Մուղնեցյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական նշանակվեց իշխանափոխությունից անմիջապես հետո, երբ աշխատակազմի ղեկավարն Էդուարդ Աղաջանյանն էր։
Մուղնեցյանն այդ ժամանակ նորաստեղծ կառավարության ամենաերիտասարդ աշխատակիցն էր` նա ծնվել է 1996 թվականին, այն ժամանակ 22 տարեկան էր։ Վարչական դատարան ներկայացրած հայցով Մուղնեցյանը պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի կառավարությանը՝ ընդունել վարչական ակտ՝ իրեն շարքային կազմի պարտադիր զինծառայությունից ազատելու մասին, որպես 3-րդ կողմ է ներգրավվել ԿԳՄՍ նախարարությունը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

