Խոշտանգման նոր փորձ Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։
Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Շաքիի դեպքով պատասխանատվությունը՝ միայն բանակի՞ վրա․ որտե՞ղ է Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ի մեղքի բաժինը Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» Ես իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ. Բորիս Մուրազի Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան Վեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքից Իշխանությունն արդեն կարողանում է կանխատեսել ոչ միայն ընդդիմության հաջորդ քայլը, այլև հասարակության հաջորդ չքայլը. Վլադիմիր Մարտիրոսյան 44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի. Արմեն Աշոտյան Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին Հոգեկան խնդիրներ ունեցող անձին նորմալ մարդկանց հետ նույն խցում պահելն անթույլատրելի է «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Խոշտանգման նոր փորձ Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Երևանի ավագանու նիստի ընթացքը Արդեն իսկ բոլոր տվյալները գաղնազերծվել են, Փաշինյանն ու Միրզոյանն ուղիղ նշել են, որ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից կա նախապայման. Վարդևանյան ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սրեցին իրավիճակն ԱԺ-ում, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքեցին դահլիճը Սրբուհի Գալյա՛ն, լավ չի՞․․․ գնա, շեֆիդ ասա՝ էս ինչ այլանդակություն ես անում․․․ Անժելա Թովմասյան Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։ Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ․ Իվետա Տոնոյան Հայաստանը դարձել է կոնցլագեր՝ բաց երկնքի տակ Ողջ մարդկանց դռներին դագաղներ էիք դնում, իմ երեխային sms եք գրել՝ մայրդ մահացել է. Զոհրաբյան Այ փսլնքոտներ, ուր էիք, որ ժողովրդավարության կղզի էինք, մայկա, բուլավկով եկել… Արամ Մանուկյան ՀՀ-ն վերածվել է ժողովրդավարության գերեզմանի, գերեզմանափորն էլ Նիկոլ Փաշինյանն է. Լևոն Զուրաբյան ՔՊ-ի պաստառը պոկելու համար տղային տարան ոստիկանություն, հայտնվեց հոգեբուժարանում ու ինքնասպան եղավ

Ասեք՝ ԿԱՆԵՓ

Արցախի թեմայից հետո, թերև, ամենազանգվածայինը, ամենաողբերգականը Հայաստանում, Երևանում թմրանյութերի տարածվածությունն է։

Պատմությունները, որ մենք անընդհատ լսում ենք, սահմռկեցուցիչ են. աղետը չի խնայում սեռ, տարիք, սոցիալական վիճակ, ինտելեկտ, ոչինչ։

Տասնյակ հազարավոր ընտանիքներում այս թեման խոսվում է, որովհետև երեխա են ուղարկում դպրոց, ուսանողին՝ բուհ, ակումբներ. անհանգիստ են ամենուր։ 

Խոսում ենք, բայց թեման չի դառնում օրակարգ ու չի դրվում իշխանության առաջ, չի դառնում հանրային ընդվզման թեմա։ 

Երևանի ընտրություններում բոլոր 14 թեկնածուների առաջ պիտի սրությամբ դրվի հարցը՝ ինչի՞ց է այս վիճակը, և ի՞նչ ելքեր են տեսնում։ Գուցե քաղաքական ուժեր կան, որ սրան նորմա՞լ են վերաբերվում։ Ինչու մի պահից իրավիճակը դարձավ այսքան անզուսպ վտանգավոր։

Այս առումով Ջոել անունով իտալահպատակ շունը շատ ավելի կարևոր բան է արել հայ ազգի համար, քան բազմաթիվ քաղաքական և քաղաքացիական ուժեր։ Ջոել անունով շունը բառիս բուն իմաստով փրկել է հազարավոր կյանքեր, ընտանիքներ, ճակատագրեր, որովհետև նրա հայտնաբերած թմրանյութը գալու էր մեր երկիր ու վիճակախաղի տրամաբանությամբ մտներ մեր տները։

Իտալացի շունը պատվով արեց իր գործը, հիմա հերթը հայ մարդունն է՝ Հայաստանում թմրանյութերի տարածման հակաբնական իրավիճակի շուրջ ընդվզելու։

Եթե մենք, որպես մարդ և հասարակություն, շարունակենք մնալ մի իտալացի շան հույսին, ապա մեզ ոչ մի լավ բան չի սպասում։

Իրականում Հայաստանը ներսից ու դրսից սպանողները շատ գրագետ են աշխատում։ Պատերազմներից ու պարտություններից հետո անորոշության մեջ հայտնված, բարոյալքված հասարակությունները շատ հեշտ են մտնում թմրանյութերի մահաբեր թակարդը։ Սահմանային մշտական լարվածության ու Արցախում կատարվողի ֆոնին հատկապես երիտասարդները, որոնք ամենադժվարն են տանում ստրեսը, նորից դառնում են մեր ամենավտանգված շերտը՝ հիմա էլ ա´յս առաջին գծում իրենց վրա կրելով հարվածը։ 

Պրոցեսն ակտիվ տեմպով գնում է՝ քաղաքում մեկնարկած ուրախ-զվարթ քարոզարշավին զուգահեռ։ Եթե քաղաքապետի որևէ թեկնածու ասի, որ սա քաղաքապետի իրավասությունից դուրս հարց է, ապա նրան հաջորդ հարցը տվեք. քաղաքում ամեն քայլափոխի տեղի ունեցող սարսափելի ավտովթարներն ու վայրի երթևեկությունը պատահականությու՞ն են, քաղաքում որոշակի համբավ ունեցող թաղամասերի և «մութ կետերի» ձևավորումը, երևանյան ուսումնական հաստատություններում շրջանառության մասին չդադարող տեղեկությունները, քաղաքում կտրուկ հաճախացած այլանդակ կրակոց-դանակահարությունները, որոնք մեր առօրյան են դարձել, ագրեսիայի անոմալ աճը. սրանք ամենևին միայն իրավապահների գործառույթը չեն ընդգրկում։ Միայն իրավապահները ոչինչ չեն կարողանալու անել, եթե չլինի պետական հստակ քաղաքականություն, քաղաքական ու համայնքային ղեկավարության լուրջ, հասուն մոտեցում և հանրային պահանջ։ Երևանի ընտրությունները լավ առիթ են՝ այդ հանրային պահանջը բարձրաձայնելու համար։ Ու հանկարծ չասեք՝ հիմա դրա ժամանակը չէ. էժան սինթետիկ ամֆետամինը 1-2 շաբաթում կարող է ծանր կախվածություն առաջացնել։ Մետամֆետամինը ընդամենը 3-4 օգտագործումից հետո ուղեղում կարող է անդառնալի փոփոխությունների բերել։ Սա այն թեման է, որ ամեն ինչից անկախ կարող է դառնալ բոլոր ընտրազանգվածների երկխոսության կետ։ Նաև այսպես են երկրում գնում մթնոլորտի և իրավիճակի փոփոխության։

Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>