ՀՀ ԶՈւ-ն դիրքային առաջխաղացման փորձ չի իրականացրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ փորձել են դիրքային առաջխաղացում և բարելավում իրականացնել, բացարձակ սուտ է: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

