ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ
Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Պատերազմ Արցախում
ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան

«Մայր Հայաստանն» Արցախի հետ է ու, բնականաբար, նիկոլիզմի դեմ

Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման 32-րդ տարեդարձն է: Սակայն Արցախում ու Արցախի հետ կապված ամենևին էլ տարեդարձային տրամադրություններ չեն՝ հասկանալի պատճառներով: Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն ուրանալուց հետո, ինչպես հայտնի է, Ադրբեջանն է՛լ ավելի սեղմեց շրջափակման օղակը՝ նպատակ ունենալով սովահարության, կյանքի պայմաններն անտանելի դարձնելու միջոցով ճնշել ու ցեղասպանության կամ բռնագաղթի ենթարկել Արցախի հայությանը: Վիճակն իսկապես օրհասական է: Ու նման վիճակը որոշակիորեն ամբողջացնում է այն ծրագիրը, որն իրագործելու համար էլ իշխանության բերվեց Նիկոլ Փաշինյանի նման մեկը:

Հայտնի է, որ սեպտեմբերի 2-ին հանրահավաք է նախաձեռնվել՝ շեշտը դնելով Արցախի կողքին, Արցախի հետ լինելու, մեր պաշարված ու թշնամու ագրեսիային դիմագրավող հայրենակիցներին գոնե հոգեբանորեն աջակցելու վրա:

Ինքնին սպասելի է, որ ազգային ուժերը, իրենց ներկայացուցիչները, առհասարակ, այս մղձավանջային վիճակը տանել չցանկացող ու Արցախի և Հայաստանի ճակատագրով մտահոգ մարդիկ ակտիվորեն կարձագանքեն Արցախի անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ի հանրահավաքի նախաձեռնությանը:

Նմանապես միանգամայն բնական է, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված «Մայր Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակն առաջնորդող Անդրանիկ Թևանյանը կոչ արեց քաղաքացիներին, որ անպայման մասնակցեն սեպտեմբերի 2–ի հանրահավաքին, որ նախատեսված է երեկոյան ժամը 18-ին, Ազատության հրապարակում։

«Արցախը լքվել և ուրացվել է Հայաստանի իշխանության, բայց ոչ հայ ժողովրդի կողմից»,-իր ֆեյսբուքյան գրառման մեջ ընդգծել է Անդրանիկ Թևանյանը։

Ապա հայտարարությամբ հանդես եկավ «Մայր Հայաստան» դաշինքը նմանօրինակ կոչով, մասնավորապես նաև նշելով. «Միացի՛ր. եթե չլինի Արցախը, ապա չի լինի Հայաստանը, չի լինի Երևանը: Միացի՛ր. ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ Արցախը մենակ չէ և հայ ժողովուրդը չի պատրաստվում զիջել իր անօտարելի իրավունքները»:

Նկատենք, որ մինչև սեպտեմբերի 2-ը դեռ մի ամբողջ շաբաթ կա: Իսկ իրադարձություններն Արցախում ու Արցախի հետ կապված, բավականին արագ են զարգանում: Խոսքը տվյալ դեպքում նախ Արցախում Նիկոլ Փաշինյանի կամակատար Արայիկ Հարությունյանի կողմից զանազան «խաղեր տալու» և դրանով պայմանավորված՝ տհաճ ու հավելյալ լարված մթնոլորտի, Աղդամի կողմից Ադրբեջանի դիմաց ճանապարհը բացելու մտադրությունների մասին է: Մյուս կողմից, Արցախի պաշարումը արդեն ավելի քան 200 օր է շարունակվում ու, հասկանալի է, որ պարենի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ամեն ինչի ծայրահեղ պակասությունն արդեն առավել քան զգացվում է:

Ի լրումն, Փաշինյանի իշխանությունն այդ վիճակի ֆոնին զբաղված է Արցախն Ադրբեջանի արյունարբու գիրկը հրելով: Չնայած, ինչ կարելի էր սպասել Նիկոլ Փաշինյանից:

Այդ տեսանկյունից, ի դեպ, հարկ է ընդգծել, որ Երևանի ավագանու ընտրապայքարի մեջ մտած «Մայր Հայաստան» դաշինքն ի սկզբանե հայտարարել է, որ այդ քալը (ընտրություններին մասնակցելը) անում է ամբողջական իշխանափոխության հասնելու, Փաշինյանին հեռացնելու և այդպիսով Արցախին ու Հայաստանին ոչնչացման ուղղակի սպառնալիքից ձերբազատելու նպատակով:

Ավելին, ընտրապայքարի մեջ մտած ուժերի, թեկնածուների շարքում Անդրանիկ Թևանյանը միակն է, որ հստակ հայտարարել է, որ իր գլխավոր հակառակորդը կամ իր բառերով ասած՝ իր «հաճախորդը» Նիկոլ Փաշինյանն է:

Արմեն Հակոբյան

Աղբյուր՝ 7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>