Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է
14
Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Պատերազմ Արցախում
Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան

Բանտախցում սիրտս պայթում է ոչ թե իմ անազատությունից, այլ արցախահայության զրկանքներից. Արմեն Աշոտյանի կոչը

Բանտախցում սիրտս պայթում է ոչ թե իմ անազատությունից, այլ արցախահայության զրկանքներից, ոչ միայն երեխեքիցս հարկադրաբար բաժանված լինելու փաստից, այլ Արցախի մանուկների թերսնվածությունից և խամրած մանկությունից, ոչ թե իմ հանդեպ Փաշինյանի գործած ստորությունից, այլ մեր ազգային իղձերի, պայքարի և պատվի հանդեպ նրա չարորակ հարձակումներից։ Այս մասին ասվում է ՀՀԿ փոխնախագահի Նուբարաշենի ՔԿՀ-ից ուղղված ուղերձում;

«Հարգելի հայրենակիցներ,

Իմ ապօրինի կալանավորման 2.5 ամիսների ընթացքում քանիցս դիմել եմ ձեզ իմ հոդվածներով, հարցազրույցներով, մտահոգություններով և գաղափարներով, կիսվել եմ ապագայի մասին իմ պատկերացումներով, անցյալի սխալների խոստովանություններով և աղետալի ներկան վիժեցնելու հրամայականով։

Անգամ գտնվելով այստեղ` հոգիս, միտքս, նյարդս մնացել են դրսում, ձեր կողքին, մեր Հայրենիքի չամոքվող ցավին միահյուսված։

Գիտեմ, որ շատ-շատերդ ձեր ձայնն եք բարձրացրել իմ և մյուս քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների դեմ, ինչի համար շնորհակալ եմ։ Ձեր հավատն ու արդարամտությունը, սրտացավությունն ու ազնվությունն են նաև օգնել ինձ իմ երկրի ապագային նայել ոչ թե ճաղավանդակների ժանգոտ և ծուռ-մռտիկ քառանկյուններով, այլ շիտակ, նույնիսկ այստեղից տեսնելով Հայաստանն ու Արցախը, հայ մարդուն, նրա այս պահին դարդերից կքված, բայց չկոտրված ողնաշարը, նրա չսպիացող վերքը, սրտի խորշերում նրա դառը նստվածքը և աչքի հատակում ցավի կողքին մշտական բույն դրած ՀՈւՅՍԸ։

Բանտախցում սիրտս պայթում է ոչ թե իմ անազատությունից, այլ արցախահայության զրկանքներից, ոչ միայն երեխեքիցս հարկադրաբար բաժանված լինելու փաստից, այլ Արցախի մանուկների թերսնվածությունից և խամրած մանկությունից, ոչ թե իմ հանդեպ Փաշինյանի գործած ստորությունից, այլ մեր ազգային իղձերի, պայքարի և պատվի հանդեպ նրա չարորակ հարձակումներից։

Հարգելի հայրենակիցներ,

Ուստի այս անգամ ձեզ դիմում եմ խնդրանքով, որը հասկանալի պատճառով ինքս անել չեմ կարող։

Խնդրում եմ ձեզ` մտահոգ և ազնիվ, հոգսաշատ, արժանապատիվ, խիղճը, ամոթը և հույսը չկորցրած իմ հայրենակիցներին, մասնակցել սեպտեմբերի 2-ին համազգային հանրահավաքին` ի աջակցություն Արցախին և ի գոյություն Հայաստանի։

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարա շեն» ՔԿՀ

24.08.2023»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>