Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Անսպասելի հայտնվեցի ադրբեջանական տեսախցիկների առաջ, մտածում էի հանկարծ մի վատ բան չասեմ, ինձ էլ չբռնեն տանեն, անպաշտպան էի զգում․ Էլեն Առստամյան

Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ օգոստոսի 21-ին իրականացվել էր ՀՀ բուհերում սովորող ուսանողներին Արցախից դեպի Հայաստան հերթական տեղափոխումը։ Այդ ընթացքում Հակարիի կամրջի անօրինական անցակետի մոտ ադրբեջանական լրատվամիջոցի կողմից նկարահանվել և ադրբեջանական մեդիա տիրույթում տարածվել է արցախցի Էլեն Առստամյանի հարցազրույցը, ինչը տարակարծություններ էր առաջացրել  ու քննադատությունների արժանացել նաև հայկական մեդիա տիրույթում։

Tert.am-ի հետ զրույցում  Էլեն Առստամյանը պատմել է տեղի ունեցածի մասին և մանրամասներ ներկայացրել։

Էլենի խոսքով՝ իր ամենամեծ վախը այդ պահին գերի ընկնելու վախն էր՝ հաշվի առնելով նախորդ երկու դեպքերը, որ տեղի էին ունեցել Վագիֆ Խաչատրյանի ու Ռաշիդ Բեգլարյանի հետ։

«Այդ օրը ընտանիքով գնացել էինք օդանավակայան, որտեղից ավտոբուսներով պետք է շարժվեինք դեպի ՀՀ։ Սկզբից ամեն ինչ կարծես թե լավ էր, բայց նախքան սահման հասնելը, ճանապարհին մի դեպք էր պատահել, ինչի պատճառով ես արդեն լարված էի։ Ավտոբուսի այն հատվածում, որտեղ ես էի նստած, ծուխ էր բարձրանում, ինչ-որ խնդիր էր առաջացել, երևի տաքությունից, ու ռուս խաղաղապահները անհապաղ մեզ դուրս հանեցին ավտոբուսից՝ ասելով, որ հնարավոր է այն պայթի։ Հետո, երբ հասանք անցակետի մոտ, ավելի լարվեցի, երբ տեսա զինված ադրբեջանցիների, հայ չկար, մի կողմում ռուս խաղաղապահներն էին, մյուս կողմում իրենք ու լարվածությունս կրկնապատկվեց»,- ասում է Էլենը։

Նրա խոսքով՝  անցակետի մոտ սպասելիս՝ լարվածությունն էլ ավելի է մեծացել, երբ իրենց են մոտեցել ադրբեջանցի օպերատորներն ու լուսանկարիչները և սկսել նկարահանել իրենց։

«Նրանց ուղղությամբ փորձում էինք չնայել, տեսանյութում էլ կարող եք տեսնել, որ ես մեջքով շրջված եմ ու երբ ինձ հարց են տալիս, շրջվում եմ ու անսպասելի հայտնվում այդքան տեսախցիկների առաջ։ Ընդհանրապես չէի սպասում, որ լրագրողները կարող է մոտենան ու հարց տան, ես մեջքով էի ու լրագրողներին չէի տեսել։

Եկան, սկսեցին ռուսերենով ինչ-որ հարցեր տալ, ես սկսեցի ավելի շատ լարվել, երբ լրագրող աղջիկը սկսեց ադրբեջաներենով ինչ-որ հարցեր տալ ու մոտ մի տասը լրագրողներով հավաքվեցին գլխիս։ Ձեռքով փորձում էի փակել դեմքս, որ չերևա, կողքերս էի նայում, փորձում էի դուրս գալ այդտեղից ու չգիտեի ինչպես ասեմ, որ ուզում եմ գնամ, միայն վերջում  համարձակություն հավաքեցի ու ասացի, որ չեմ ուզում խոսել։ Այդ պահին ամենամեծ վախս գերի ընկնելու վախն էր, որ հանկարծ մի բան էն չասեմ, ինձ չբռնեն տանեն, հատկապես, որ լսել էի նախորդ դեպքերի մասին։ Մտածում էի, ոչ մի վատ բան չասեմ, ի՞նչ անեի, ոչ հայ կար այնտեղ, ոչ ծանոթ, ոչ բարեկամ, մի աղջկա հետ էի ծանոթացել ճանապարհին, ինքն էլ կողքիս չէր այդ պահին, ինձ  անպաշտան էի զգում, ռուսները, որ այնտեղ կանգնած էինիրենք էլ այդ պահին ոչինչ չեն արել»,- ընդգծում է Էլենը։

Հարցին՝ նախքան սահմանը անցնելը իրենց զգուշացրե՞լ էին հնարավոր նման դեպքերի մասին, աշխատանքներ չէի՞ն տարել, թե ինչպես պետք է վարվել նման իրավիճակներում, Էլեն Առստամյանը պատասխանեց․

«Չէ, նման զրույց չի եղել, միայն ասում էին, որ հնարավոր է մեզ նկարեն, բայց չէին ասել, որ կարող է լրագրողներ մոտենան մեզ։ Երբ հասել էինք Գորիս, ինձ անծանոթ համարից ինչ-որ մեկը զանգել էր ու փորձում էր տեղեկանալ՝ ինչ է եղել, ինչու եմ նման բան ասել, չգիտեմ ով էր։ Այդ ընթացքում արդեն լարվել էր իրավիճակը, բոլորը ինձ վատ բաներ էին գրում։

Ինձ հետ նաև այս ընթացքում կապվել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, անձամբ իր հետ ունեցել եմ հեռախոսազրույց։ Արդեն պարզ է, որ սա ադրբեջանցիների կողմից հատուկ էր կազմակերպված ու այդ տեսանյութը իրենք օգտագործեցին իրենց օգտին։ Ինձ քննադատող մարդկանց մեկ բան եմ ուզում փոխանցել՝ ես ոչ ոքից չեմ նեղանում, դա իրենց կարծիքն է ու իրենց քննադատելու իրավունքը; Աստված ամեն ինչ տեսնում է ու միայն Աստված գիտի՝ ինչ եմ ես այդ պահին զգացել։ Ինձ վիրավորանքներ գրող մարդիկ երևի չեն հասկացել, ես ինչ հոգեվիճակում եմ եղել»,- նշեց Էլեն Առստամյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>