ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ
Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Պատերազմ Արցախում
ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան

«Մայր Հայաստանի» տպավորիչ ու թափով մեկնարկը. hայե՜ր, ոտքի՛... Տեսանյութ, լուսանկար

Երևանի ավագանու կամ ինչպես ավելի շատ նշում են մեր հայրենակիցները՝ քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկն առավել քան խորհրդանշական օր էր. oգոստոսի 23-ին՝ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի օրը: Եվ այս ընտրություններով ամբողջական իշխանափոխության խնդիր ու նպատակ դրած «Մայր Հայաստան» դաշինքը` Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ և համամասնական ցուցակով առաջադրված շարժման թեկնածուների, համակիրների ակտիվ ներկայությամբ քարոզարշավն սկսեց Հաղթանակի զբոսայգուց՝ Մայր Հայաստան արձանի մոտից:

«Գտնում ենք, որ այս իշխանությունը հայտնվել է օրենքից դուրս կարգավիճակում, չունի լեգիտիմություն, ինքն Արցախը համարել է ադրբեջակական, դրանով խախտել է և՛ այսօրվա Անկախության հռչակագիրը, որի ընդունման օրը մենք որպես տոն ենք նշում, և՛ Հայաստանի Սահմանադրությունը, և՛ իր իսկ նախընտրական ծրագիրը»,-լրագրողների հետ զրույցում ընդգծեց Անդրանիկ Թևանյանը:

Նա երևանցիներին, քաղաքացիներին կոչ արեց առաջնորդվել «Ո՞վ, եթե ոչ ես, ե՞րբ, եթե ոչ հիմա» կարգախոսով ու միանալ շարժման պայքարին, ինչպես «Մայր Հայաստանի» կարգախոսով է ընդգծվում՝ «Միացի՛ր, որ փոխենք»:

Նույն օրը սոցցանցերում զետեղվեց նաև «Մայր Հայաստանի» երաժշտական հոլովակը, որը բավականին տպավորիչ է, թե՛ «Քուինի» հանրահռչակ «Ուի ուիլ ռոք յու» պոպուլյար երգի մեղեդու ընտրության, թե՛ հատկապես այդ ռիթմով գրված և Թևանյանի հեղինակած հայերեն տեքստի, որը մարդկանց հորդորում է ոտքի ելնել ու միանալ հանուն Արցախի, հանուն Հայաստանի գոյության մղվող պայքարի, որի այս կարևոր փուլը ծավալվել է մայրաքաղաք Երևանում:

Ոչ պակաս տպավորիչ էր «Մայր Հայաստանի» ներկայացուցիչների «բարձրախոսային երթը» Երևանի փողոցներով՝ Անդրանիկ Թևանյանի, Զարուհի Փոստանջյանի, Մանուկ Սուքիասյանի ակտիվ մասնակցությամբ ու ելույթներով:

Ի դեպ, Անդրանիկ Թևանյանը բավականին ուշագրավ զրույց սկսեց տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանական փոխգնդապետի հետ՝ փորձելով նրանից ճշտել, թե արդյոք համաձա՞յն է Փաշինյանի այն մոտեցմանը, որ Արցախը ադրբեջանական տարածք է: Չնայած ոստիկանական սպան լայվի տեսախցիկի առաջ ամեն կերպ խուսափում էր ուղիղ տրված հարցին ուղիղ պատասխանելուց, բայց հայացքից զգացվեց, որ մեծ հաշվով՝ համաձայն չէ, որ Արցախը ադրբեջանական է:

Հնարավոր չէ գտնել իրապես հայ մեկ մարդու, որ համաձայն կլինի նման՝ բացառապես թշնամուն ձեռնտու ձևակերպման հետ: Հետևաբար, պետք է մերժել Նիկոլ Փաշինյանին և այս ընտրություններում մերժել նրա ՔՊ-ին ու նրա սատելիտներին:

Մի խոսքով, «Մայր Հայաստանի» մեկնարկը տպավորիչ էր, իսկ ընտրված անմիջական շփման մարտավարությունը պետք է որ որոշակի արդյունավետություն ապահովի՝ «Մայր Հայաստան» դաշինքի ասելիքը հնարավորինս շատ երևանցիների հասցնելու իմաստով:

Այսօր քարոզարշավի մեջ մտան նաև գրեթե բոլոր մյուս մրցակից ուժերը՝ ՔՊ, «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան» և այլն:

Այստեղ կարևոր է նկատել, որ հենց մեկնարկում ուրվագծվեց երկու հիմնական բևեռ. մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն է, որը պայքարում է իշխանությունը պահելու, վերարտադրվելու և փաշինյանական կործանարար քաղաքականությունը շարունակելու համար՝ ներառյալ իր սատելիտ մի շարք կուսակցությունները, ուժերը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն սպասարկում են իշխանական այդ «խաղը»:

Իսկ մյուս կողմից՝ «Մայր Հայաստան» դաշինքն է, որը հստակորեն առաջադրել է Նիկոլ Փաշինյանից Հայաստանն ազատելու, ամբողջական իշխանափոխության հասնելու նպատակ: Հատկանշական է, որ այս շեշտադրումները փորձում են որդեգրել և նույն մոտեցումներով սկսել են առնվազն այս փուլում հանդես գալ նաև մասնակից այլ ուժեր:

Արթուր Խայթ

Աղբյուր՝ 7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>